կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարժական հավաքներին դաշտային պայմաններում սննդի պատրաստման նպատակով 2 տրանսպորտային միջոց ՆԳՆ-ից փոխանցվեց ՊՆ-ին

Վարժական հավաքներին դաշտային պայմաններում սննդի պատրաստման նպատակով 2 տրանսպորտային միջոց ՆԳՆ-ից փոխանցվեց ՊՆ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց ՀՀ ներքին գործերի նախարարությանն ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել եւ ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Զինված ուժերում ներկայումս անցկացվող վարժական հավաքներին և  զորավարժություններին մասնակցող անձնակազմի` դաշտային պայմաններում սննդի պատրաստման ու կերակրման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել ունենալ լրացուցիչ շարժական խոհանոցներ, որոնք դեռևս ՀՀ կառավարության 2021-ի հոկտեմբերի 16-ի որոշմամբ հետ էին վերցվել ՀՀ պաշտպանության նախարարությունից և ամրացվել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ներկայումս ՀՀ զինված ուժերն ունեն համապատասխան տրանսպորտային միջոցների կարիք, որի կապակցությամբ նպատակահարմար է  2 միավոր տրանսպորտային միջոց հետ վերցնել և կրկին ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

  • Կիսվել: