երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Վարդանանք-Կապան ճանապարհին մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարդանանք-Կապան ճանապարհին մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ․ հունիսի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։

Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերություն։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ավելի ուշ բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են։

Քրեական վարույթի շրջանակում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։ 

Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՔԿ-ից։

  • Կիսվել: