«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 17 անձ ձերբակալվել է. ՔԿ
Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով, հայտնում են Քննչական կոմիտեից:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է: Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:


