երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Հայտնաբերվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը

Հայտնաբերվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 24-ին Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 50-ամյա Գագիկ Մ.-ին, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 324-րդ (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: