շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՏԻՄ ընտրությունների օրը ՀՀ ՄԻՊ-ն իրականացրել է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկում

ՏԻՄ ընտրությունների օրը ՀՀ ՄԻՊ-ն իրականացրել է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկում

Հոկտեմբերի 17-ին՝ Գյումրի, Գորիս և այլ համայնքների տեղական ինքնակավարման մարմինների ընտրությունների օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մշտադիտարկում, ինչպես նաև ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Օրվա ընթացքում համատեղ աշխատանք է իրականացվել ԿԸՀ-ի հետ՝ կապված քաղաքացիների ընտրական իրավունքների երաշխավորման հետ:

Արձանագրված խնդիրները կամփոփվեն և իրավասու մարմիններին կուղարկվեն գրություններ, այդ թվում՝ կապված Տեղ համայնքում ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման հրապարակային տվյալները ստուգելու, Ոստիկանության կողմից Գորիս քաղաքում «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբի մուտքը փակելու հետ՛՛,-նշված է ֆեյսբուքյան էջում:

 

 

  • Կիսվել: