ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Տիգրան Արցաքանցյանը ընդունեց մեղադրանքը

Տիգրան Արցաքանցյանը ընդունեց մեղադրանքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, այս ընտրություններում պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գործով դատական նիստը։

<<Դատական նիստի հենց սկզբում պաշտպանական կողմը առարկեց տեսանկարահանման դեմ։ Չէի ցանկանա>>,- իր որոշումն այսպես մեկնաբանեց Տիգրան Արզաքանցյանը։

 Ըստ մեղադրանքի' նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում:

Այս փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։

Նա պատգամավորի թեկնածու էր գրանցվել, հետագայում այդ որոշումը անվավեր էր ճանաչվել։ Տիգրան Արզացանցյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց։

Երբ ամբաստանյալի ինքնությունն էր ճշտվում, վերջինս նշեց, որ ունի 6 երեխա, որոնցից մեկն անչափահաս է։ Այս պահին դատարանում հետազոտվում են գործում առկա իրեղեն ապացույցները։

  • Կիսվել: