շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
40-ամյա տղամարդը Երեւանի կենտրոնում շրջում էր լիցքավորված ատրճանակը գրպանում. Նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել

40-ամյա տղամարդը Երեւանի կենտրոնում շրջում էր լիցքավորված ատրճանակը գրպանում. Նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և բյուրեղանման զանգված: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

  • Կիսվել: