կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղին հարակից անտառածածկ տարածքում ապօրինի ծառահատում է կատարվում։

Ստուգման ժամանակ նշված վայրում հայտնաբերվել է հատված մեկ հաճարենի և արմատախիլ եղած մեկ բոխի։ Նավուրի բնակիչ 39-ամյա տղամարդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Նա հայտնել է, որ բենզասղոցով ինքն է հատել հաճարենին և վառելափայտը պատրաստել՝ իր տուն տեղափոխելու նպատակով։

Ըստ նախնական տվյալների՝ բնությանը և պետությանը պատճառվել է 290 հազար դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: