ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Թաթոյանը հանդիպել է Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ

Թաթոյանը հանդիպել է Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ

Ֆրանսիայում Հայկական սփյուռքի կառույցների ու ղեկավարների, փաստաբանների ու լրագրողների հետ առանձին հանդիպումներից բացի, տեղի ունեցավ նաև լայն շրջանակի հանդիպում Փարիզի հայ համայնքի հետ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թաթոյանը Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին դեկտեմբերի 7-ին ներկայացրել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը: Ցույց է տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը կոնկրետ օրինակներով ու փաստերով։ 

 

 

 

  • Կիսվել: