Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Տաշիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառեր է հատել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Տաշիրի բաժին։
Պարզվեց` 2021 թվականի նոյեմբեր ամսին գյուղի հարակից դաշտից 16 ուռենի էր ապօրինի հատել և փայտանյութը տեղափոխել տուն։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Քննությունը շարունակվում է: