շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սյունիքում ՔՊ-ի աջակցի կողմից գումար բաժանելու դեպքը կստուգվի ոստիկանությունում (Տեսանյութ)

Սյունիքում ՔՊ-ի աջակցի կողմից գումար բաժանելու դեպքը կստուգվի ոստիկանությունում (Տեսանյութ)

Սյունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցի կողմից Տեղի ընտրատեղամասի մոտ գումար բաժանելու դեպքի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Երեկ տեսանյութ էր տարածվել, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցը գումարը ձեռքին շրջում էր Տեղի ընտրատեղամասի մոտակայքում։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարել էր, թե կադրում ՔՊ աջակից Էդգար Ավագյանն է, ում ձեռքին էլ 50 000 դրամ գումար է, որով կադրերից րոպեներ անց գնացել է Գորիս և շտաբի աշխատակիցների ու վստահված անձանց հերթափոխի համար ուտելիք գնել։

  • Կիսվել: