շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանը վարկով է ձեռք բերել այդ բնակարանը․ բա դուք կարող եք վարկով ձեռք բերել, ինքը՝ ո՞չ․ Սասուն Խաչատրյան

Սուրեն Պապիկյանը վարկով է ձեռք բերել այդ բնակարանը․ բա դուք կարող եք վարկով ձեռք բերել, ինքը՝ ո՞չ․ Սասուն Խաչատրյան

Իմ տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վարկով է ձեռք բերել այդ բնակարանը․ բա դուք կարող եք վարկով ձեռք բերել, ինքը՝ ո՞չ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկումներին, թե Հակակոռուպցիոն կոմիտեն իշխանականների մասով քրեական վարույթներ չի նախաձեռնում, Խաչատրյանն արձագանքեց․ «Բացեք մեր կայքը, եւ վերջին 2 տարվա գործունեությունն ուսումնասիրեք, եւ կտեսնեք անունները»։

Լրագրողն օրինակ բերեց ՔՊ-ական Արփի Դավոյանի՝ 2021-ին բնակարան ձեռք բերելուն, եւ նշեց, որ սակայն մինչեւ հիմա Ազգային ժողովից գումար է ստանում իբրեւ վարձով է ապրում, Խաչատրյանն ասաց․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարծում եմ՝ ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրի»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: