շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է դատախազության բողոքը: Այս մասին  տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում և պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։

Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

Դատարանը քննել և մերժել էր Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս որոշման դեմ էլ դատախազությունը բողոք էր ներկայացրել։  

  • Կիսվել: