«Սիրուշո փրոդաքշն»–ի գրասենյակում խուզարկությունն ավարտվեց, դռները կապարակնքվեցին
«Սիրուշո փրոդաքշն» ՓԲԸ-ի գրասենյակում խուզարկությունն ավարտվեց և իրավապահները կապարակնքեցին դռները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է անցկացվում «Pregomesh»-ի գրասենյակում, որը պատկանում է «Սիրուշո փրոդաքշն»-ին։
Ընկերության փաստաբան Հակոբ Կուրեղյանը լրագրողներին հայտնեց, որ խուզարկության ընթացքում քննության համար կարևոր որևէ բան չի հայտնաբերվել։
«Չնայած դրան՝ քննչական մարմինն առանց որևէ բացատրության կամ հիմքի կապարակնքեց գրասենյակը։ Փաստացի սա սեփականության իրավունքի սահմանափակում է, թեև դրա համար պետք է լինեն կոնկրետ իրավական հիմքեր»,- ասաց փաստաբանը։



