շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շուռնուխում եւ Սյունիքի այլ գյուղերում բազմաթիվ ոստիկաններ են քվեարկել Երեւանից. փաստաբան

Շուռնուխում եւ Սյունիքի այլ գյուղերում բազմաթիվ ոստիկաններ են քվեարկել Երեւանից. փաստաբան

Շուռնուխում եւ Սյունիքի այլ գյուղերում բազմաթիվ ոստիկաններ էլ են քվեարկել Երեւանից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչո՞ւ էր որոշվել, որ լիքը ոստիկան պետք է Երեւանից գնա ու Սյունիքում քվեարկի: Այդ հարցի հասցեատերը ոստիկանությունն է. շատ հետաքրքիր կլինի ոստիկանության պատասխանը լսել՛՛:

Վարդեւանյանի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերին հայտարարություն էր տարածվել, որ Հայաստանում գտնվում են 90 հազար արցախցիներ:

՛՛Հիմա այդ 90 հազարից քանիսին են թույլ տվել մասնակցել ընտրություններին: Ես գիտեմ, որ շատերին թույլ չեն տվել: Բայց նաեւ ունեմ տեղեկություններ, որ որոշ անձանց թույլ են տվել: Ո՞նց են որոշել ում թույլ տալ, ում թույլ թույլ չտալ: Կարո՞ղ է որոշակի ներքին ճշգրտման մեխանիզմներ են օգտագործել՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: