Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը բողոքարկվել է
Գլխավոր դատախազությունը Հայաստսնի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը, որով Սարգսյանն արդարացվել էր։