Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման հետ կապված որոշ հանգամանքներ պարզելու համար ոստիկաններն այցելել են նրա բնակարան
Այսօր իմ բացակայության ժամանակ ոստիկանության ծառայողներ են այցելել իմ բնակարան` ինձնից բացատրություն վերցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
՛՛Ընտանիքիս անդամների հետ զրույցից պարզ է դարձել, որ նրանք ցանկանում են պարզել ս.թ. նոյեմբերի 5-ի իմ ֆեյսբուքյան գրառման հետ կապված որոշ հանգամանքներ, որպեսզի որոշեն քրեական գործ հարուցելու հարցը՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Ստորև Սեֆիլյանը զետեղել է խնդրո առարկա գրառումը.
՛՛Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ "վիժվածք" բնորոշումը հրապարակավ կիրառելու համար փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Մուշեղ Շուշանյանի նկատմամբ համանման դեպքով մեկ ուրիշ քրեական հետապնդում ընթացքի մեջ է արդեն մի քանի ամիս։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը վերածել է անձնական վրեժխնդրության եւ հաշվեհարդարի գործիքի։
Քանի որ խոսքի ազատության իրավունքը հիմնարար իրավունք է եւ առանց դրա չի կարող լինել ժողովրդավարություն, առհասարակ ընդունելի չհամարելով հանրային խոսքում նման որակումները, ի պաշտպանություն խոսքի ազատության իրավունքի եւ ի համերաշխություն փաստաբան Մուշեղ Շուշանյանի երկրորդում եմ Նիկոլ Փաշինյանին տված նրա բնորոշումը՛՛: