շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՍԴ-ն վաղը կշարունակի պարտադիր պատվաստումների ու թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցի քննությունը

ՍԴ-ն վաղը կշարունակի պարտադիր պատվաստումների ու թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցի քննությունը

Այսօր Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննեց ՛՛Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Գործի քննությունը հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պատրաստվում է հաջորդ նիստին միջնորդություն ներկայացնել։

Գործի քննությունը նշանակվեց վաղը, ժամը 11։00-ին։

 

 

  • Կիսվել: