Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ Ոստիկանություն
Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Հարուցված քրեական գործի շրջանակում գողության կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մարտունու բաժին եւ փոխանցվել նախաքննական մարմնին»,- հայտնեց Գաբրիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դիմակավորված անձիք անհայտ ուղղությամբ տարել են Սայաթ Շիրինյանին