հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում. ՆԳՆ

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում. ՆԳՆ

«Ուժեղ Հայաստանի» քարոզչական ավտոբուսի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում, նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

«Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք»,-նշել են ՆԳՆ-ում:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզչությունն իրականացնող ավտոբուսը տարվել է տուգանային հրապարակ:

 

  • Կիսվել: