Սամվել Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


