կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սահմանը կահավորված է եղել, բոլոր հարցերին կանդրադառնամ գործընթացների ավարտից հետո․ նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյան

Սահմանը կահավորված է եղել, բոլոր հարցերին կանդրադառնամ գործընթացների ավարտից հետո․ նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ընթանում է ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների և ՊՆ նախկին նախարարի դեմ հարուցված քրեական գործը:

Դատարան են այցելել գործով մեղադրյալները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը Armlur-ի հետ զրույցում անդրադարձավ իր դեմ հարուցված քրեական գործին՝ նշելով, բոլոր հարցերին կանդրադառնա, երբ կավարտվեն բոլոր գործընթացները։ Միաժամանակ  անդրառնալով սահմանի կահավորմանը, Դավթյանը նշեց, որ սահմանը կահավորված է։

Նշենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

  • Կիսվել: