ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սահմանային կետում հսկողություն կիրականացնեն միայն Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը

Սահմանային կետում հսկողություն կիրականացնեն միայն Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը

Կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություներ կատարելու նախագծին, որով պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունն օպտիմալացվում է, և ներդրվում է «մեկ պատուհան» սկզբունքը։

Այս պահին 5 մարմին է ներկայացված պետական սահմանին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը, և տրանսպորտային գործառույթի մասով նախատեսվել էր տեսչական մարմնի ներկայություն։

Փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով կիրականացնեն սահմանային կետում հսկողություն:

  • Կիսվել: