հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

«Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:

Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է, որ դիմումներից առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալաանվորման ինստիտուտին, հիմնավոր կասկած հայտնի ձևակերպման որոշակիության խնդիրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին:

«Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը: Երկրորդ դիմումը վերաբերում է հենց ԶԼՄ ոլորտին: Վիճարկել ենք Գնումների մասին օրենքի հայտնի ձևակերպումը, համաձայն որի՝՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և Վարչապետի ի թիվս այլ ծախսերի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում:

Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չեն ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո հենց՝ 173189 որոշում: 

ՊՇՌ թեստերի ծախսերի մասով ևս մեկ անգամ ուզում եմ բառացի մեջբերում կատարել ՍԴ որոշումից, որը մինչ օրս չի կատարվում Կառավարության կողմից. «համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներիիրականացմանը նաև հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»: Որևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում, այդ թվում անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը և ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը: Այս մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում», - մանրամասնել է պատգամավորը:

 

  • Կիսվել: