երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են

Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին նույնպես տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:  Այս պահին իրավապահները շարունակում են խուզարկությունը Ռոբերտ Քոչարյանի տանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սդերակ Քոչարյանը ձերբակալվել են։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Խուզարկություն է  իրականացվում նաև Քոչարյանի մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեից։ 

  • Կիսվել: