ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն. Արամ Օրբելյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ինը բողոք է հանձնվել ՄԻԵԴ, որից հինգ-վեցը գրանցված են, բայց առայժմ չեն գտնվում հաղորդակցման փուլում։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ ևս մեկը կապված է Սահմանադրական դատարան դիմելու հետ։

«Ազգային գործընթացի մասնակիցներին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 19-ը, որպեսզի դիրքորոշում ներկայացնեն, իսկ մինչև նոյեմբերի 12-ը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարծիք ներկայացնեն։ Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչև ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- տեղեկացրեց Օրբելյանը։

Փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ որոշումը կատարման ենթակա է, հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ։ Նա նաև հույս ունեմ, որ որոշումները կկատարվեն առանց հարկադրման միջոցների:

Արամ Օրբելյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն։ Ըստ նրա, այդ արգելքը իրավաչափ չէ, այժմ պաշտպանական խումբը դիմել է օմբուդսմենին և դատարանին՝ խնդրելով հաստատել սահմանափակումների բացակայությունը։  

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: Նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

  • Կիսվել: