շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 1962 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը 2005 թ. մարտի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Արթուր Բ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

  • Կիսվել: