ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քրեական գործ չհարուցելու Դատախազության որոշումը հակաիրավական է. Մինասյան

Քրեական գործ չհարուցելու Դատախազության որոշումը հակաիրավական է. Մինասյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով քրեական գործ չհարուցելու բողոքի քննությունը։

Նիստի ավարտից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշումը հակաիրավական է, քանի որ, նրա խոսքով, կանխամտածված իրականացվել է այնպիսի գործողություն, որն առերեւույթ պետական դավաճանության հատկանիշներ է պարունակում:

Նշենք, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը։

  • Կիսվել: