շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քննիչը Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացնելու դատարան. փաստաբան

Քննիչը Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացնելու դատարան. փաստաբան

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է սկսել։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Կարծում եմ, որ հանրությունը տեղեկացված է ընտրությունների արդյունքների մասին։ Գիտենք, որ երկու օրից պետք է ավագանու նիստ պետք է լիներ, որտեղ արդեն քաղաքապետի ընտրության հարցը պետք է քննարկվեր, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայց է ներկայացվել դատարան, մեկ շաբաթով հետաձգվել է այդ նիստը։ Այս ընթացքում տարօրինակաբար զուգադիպել են այս իրադարձությունները, չնայած մեզ համար տարօրինակություններ չեն դա։ Մենք գտնում ենք, որ դա հատուկ նպատակով է իրականացվել, որպեսզի քրեական հետապնդում սկսեն և Ասլանյանին կալանավորեն, որ Ասլանյանն այդ նիստին չկարողանա ներկա գտնվել»:

Փաստաբանը հայտնեց, որ քննիչն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

Սահակյանը վստահ է, որ Ասլանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է։

Հիշեցնենք, որ ՛՛Մամիկոն Ասլանյան՛՛ կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է:

  • Կիսվել: