չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննչական կոմիտեում իրականացվում է քննիչների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հերթական ընդունելությունը

Քննչական կոմիտեում իրականացվում է քննիչների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հերթական ընդունելությունը

ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարել է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու՝ այս տարվա հերթական ընդունելության գործընթացի մասին։

ՔԿ-ից հայտնում են, որ քննիչ դառնալու ցանկություն ունեցող անձինք, օրենսդրությամբ սահմանված  պահանջներին համապատասխանելու պարագայում, անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ՀՀ քննչական կոմիտե ներկայացնել մինչև 2023թ. հունիսի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Ընդ որում, գործընթացը հեշտացնելու համար նախատեսվել է, որ փաստաթղթերը՝ ծրարավորված, դիմորդները պետք է գցեն ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում տեղադրված փոստային արկղի մեջ:

Ընդունելության գրավոր քննությունը տեղի կունենա 2023թ․ հունիսի 13-ին, ժամը 10:00-ին: Քննության անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով։

Քննիչների թեկնածուների ցուցակի համալրման ընդունելության անաչառության մակարդակը բարձրացնելու, որակյալ կադրերի համալրման նկատառումով կառուցակարգերը կատարելագործելու նպատակով փոփոխությունների է ենթարկվել ինչպես դիմորդների կողմից ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այնպես էլ քննության ընթացակարգերը։ Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ քննրական կոմիտեի պաշոնական կայքի «Օրենսդրություն, իրավական ակտեր» բաժնում: Մրցութային գործընթացը բաղկացած է գրավոր և բանավոր քննությունների փուլերից։

Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերում, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:

Գրավոր քննության առաջադրանքը, ի տարբերություն նախկինում կիրառվող տեսական հարցերի, իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք` բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:

Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները:

Բանավոր քննության հարցաշարը ընդգրկում է ՀՀ քրեական իրավունքի, ՀՀ քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները:

Ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող անհրաժեշտ՝ փոփոխված փաստաթղթերի ցանկին, դիմումների ընդունման, ինչպես նաև բանավոր և գրավոր քննությունների ընթացակարգերին, համապատասխան կոնտակտային տվյալներին և հետաքրքրող այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում զետեղված հայտարարությունից:

  • Կիսվել: