հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՔԿ նախագահը Գեղարքունիքի մարզպետին պարգևատրել է «Համագործակցության համար» մեդալով

ՔԿ նախագահը Գեղարքունիքի մարզպետին պարգևատրել է «Համագործակցության համար» մեդալով

2021թ. հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի կողմից պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով` ՀՀ քննչական կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մարզպետին, հույս է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը և հետագա աշխատանքներն այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Կոմիտեի բարձր պարգևին արժանանալու համար, վստահեցրել է, որ այսուհետ ևս մարզի և Քննչական կոմիտեի համատեղ աշխատանքը ցանկալի արդյունք կտա:

  • Կիսվել: