ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Քանաքեռցի Տույի» գործով որոշում է կայացվել

«Քանաքեռցի Տույի» գործով որոշում է կայացվել

«Քանաքեռցի Տույի» սպանության գործով կալանավորվածներից մեկին ազատ արձակելու մասով բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան: Armlur-ի տեղեկությունների համաձայն՝ դատարանը մերժել է «Քանաքեռցի Տույի» սպանության գործով Վճռաբեկ բողոքը: Իսկ ինչ պահանջ էր ներկայացված:

Ինչպես հայտնի է, մոտ մեկ ամիս առաջ կալանքից ազատ էր արձակվել «Քանաքեռցի Տույի» սպանության գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը: Արդյունքում, այս հանգամանքը խիստ զայրացրել է Տույի հարազատներին. նրանք սպանված պատգամավոր որդու ազատ արձակման դեմ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Եվ ահա Վճռաբեկը մերժել է պաշտպանների բողոքը, ստացվում է սպանված նախկին պատգամավորի որդոին կշարունակի մնալ ազատության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:


Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:
Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ են արձակել:

  • Կիսվել: