շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փրկարար ծառայությունում գնահատվում են լավագույնները

Փրկարար ծառայությունում գնահատվում են լավագույնները

Փետրվարի 4-ին Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության «Մասնագիտական վարպետության «Լավագույնն ըստ մասնագիտության»» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների խրախուսման արարողակարգային նիստ, որը վարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը:
 
Փրկարար ծառայության տնօրենը վկայագրեր հանձնեց 2022 թվականի ընթացքում փրկարարական ստորաբաժանումների և ծառայողների կողմից կատարված աշխատանքների և գործունեության արդյունքներով մրցանակաբաշխության հաղթողներին՝
 
• «Լավագույն հրշեջ» անվանակարգում՝ փ/ծ ավագ սերժանտ Հարություն Խաչատուրի Բաբլոյանին, ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին օղակի ավագ հրշեջ-փրկարար․
 
• «Լավագույն վարորդ» անվանակարգում՝ փ/ծ սերժանտ Մարատ Մխիթարի Հակոբյանին, Սյունիքի ՄՓՎ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ-մեխանիկ․
 
• «Լավագույն փրկարար» անվանակարգում՝ փ/ծ ենթասպա Տիգրան Ավագի Դավթյանին, ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար․
 
• «911 լավագույն կրտսեր հրահանգիչ (օպերատոր)» անվանակարգում՝ փ/ծ ավագ սերժանտ Աննա Սերգոյի Ավալյանին, ՓԾ Լոռու ՄՓՎ ճկնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հեթափոխի համակարգչային օպերատոր․
 
• «Լավագույն հերթափոխ» անվանակարգում` ՓԾ Սյունիքի ՄՓՎ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ հերթափոխին․
 
• «Լավագույն խումբ» անվանակարգում` ՓԾ Տավուշի ՄՓՎ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբին․
 
• «Հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական լավագույն խումբ» անվանակարգում` ՓԾ ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբին․
 
• «Փրկարարական լավագույն ջոկատ» անվանակարգում` ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատին․
 
• «Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանման լավագույն բաժին» անվանակարգում` ՓԾ ծառայության կազմակերպման վարչության Ինքնավար կառավարման համակարգերի բաժնին․
 
• «Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանման լավագույն բաժին» անվանակարգում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնին․
 
• «ՓԾ տարածքային լավագույն ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը․
 
• «ՓԾ կառուցվածքային լավագույն ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ Բժշկական ապահովման վարչությանը:
 
Տնօրենը շնորհավորեց հաղթող ճանաչված ծառայողներին և ստորաբաժանումների ղեկավարներին, ներկաներին հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել ոլորտային բոլոր ուղղություններով մասնագիտական կարողությունների մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին։
 
Ամփոփիչ խոսքում Կ․Ցուցուլյանը բոլորին մաղթեց բարի ծառայություն և տվեց մի շարք հանձնարարականներ։

  • Կիսվել: