ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան եզրափակվեց կրթական մարաթոնով

Փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան եզրափակվեց կրթական մարաթոնով

Փաստաբաններն ամփոփեցին ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խոշտանգումների դեմ բողոքի գործողությունների երրորդ օրը:

Փաստաբանների պալատից հայտնում են՝ եռօրյա բողոքի ակցիան եզրափակվեց հանրային կրթական մարաթոնով:

«Ոլորտի մասնագետները հանդես եկան դասախոսություններով «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» թեմայի շրջանակներում:

Գիտակրթական մարաթոնն իրականացվում էր ոչ ֆորմալ ձևաչափով «Պողոսյան պարտեզներ»-ի բացօթյա ամֆիթատրոնի տարածքում, մուտքն ազատ էր բոլորի համար և բովանդակային քննարկումներին մասնակից էին ինչպես փաստաբաններ, այնպես էլ այգու տարածքում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: