երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել. Արա Զոհրաբյան

Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել. Արա Զոհրաբյան

Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաեւ ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

«Փաստաբանին խուզարկում են, ծեծում են, իր նկատմամբ ձեռնաշղթա են կիրառում եւ արցունքաբեր գազ են կիրառում. պատկերացրեք լկտիությունը: Սենյակում եղել են պարեկներ, որոնց վրա տեսախցիներ ամրակցված չեն եղել. պարեկն իրավունք չունի առանց տեսախցիկի հայտնվել այդ վայրում: Փաստաբանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել՝ խուլիգանության հատկանիշներով: Եթե փաստաբանը խուլիգանություն էր կատարում, թող նկարեին, ասեին՝ տեսեք, ձեր փաստաբանը խուլիգանություն է անում: Այստեղ հաշվերահարդար է եղել: Այսինքն՝ փաստաբանը միակ մարդն է, որը կարող է այդ պահին վստահորդին պաշտպանել»,- ասաց Արա Զոհրաբյանը:

  • Կիսվել: