շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Փաստ». Արսեն Բաբայանի ձերբակալությունը, պարզվում է, «նրբիկ» երանգներ ունի

«Փաստ». Արսեն Բաբայանի ձերբակալությունը, պարզվում է, «նրբիկ» երանգներ ունի

«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը, պարզվում է, «նրբիկ» երանգներ ունի...

Նախօրեին ձերբակալված Բաբայանը վերջին շրջանում իսկական գլխացավանք էր դարձել ԱԺ ղեկավարության համար... Լավ տիրապետելով օրենսդրությանն ու ԱԺ անցուդարձին՝ Բաբայանը հրապարակայնորեն բացահայտում էր ԱԺ պաշտոնյաների կողմից իրականացվող կեղծիքներն ու ապօրինությունները, ինչին վերջիններս ոչ մի կերպ չէին կարողանում արձագանքել, քանի որ բացահայտումները ամբողջապես հիմնավոր էին:

«Փաստի» տեղեկություններով, Բաբայանի վրա գործ կարելու հանձնարարությունը ստացվել է դեռ մոտ մեկ ամիս առաջ, և այն ժամանակ ոչ մի ընդհանուր կապ չի ունեցել նախօրեի աղմկոտ ձերբակալության գործի հետ... Քննչական մարմինները հանձնարարություն են ստացել ամեն կերպ որևէ «կեղտ» բռնել նրա պաշտոնավարման շրջանի վերաբերյալ, որպեսզի այլևս չխոսի և «հանգիստ նստի տեղը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: