երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պաշտոնից ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն. Սուրեն Գրիգորյան

Պաշտոնից ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն. Սուրեն Գրիգորյան

Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։

«Այսօր վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով», - հայտնել է Գրիգորյանը։

Նա նշել է, թե որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ՝ շարունակելու է աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։
 
«Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար», - հավելել է նախկին փոխնախարարը։

  • Կիսվել: