շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պարոն Թաթոյանի հեղինակությունը ինձ պետք է օգնի, որովհետև նրա պաշտոնավարմամբ պաշտպանի խոսքի կշիռը մեծացել է․ ՔՊ ՄԻՊ թեկնածու

Պարոն Թաթոյանի հեղինակությունը ինձ պետք է օգնի, որովհետև նրա պաշտոնավարմամբ պաշտպանի խոսքի կշիռը մեծացել է․ ՔՊ ՄԻՊ թեկնածու

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարումը շատ դժվար ժամանակներում է ընթացել, բայց ի պատիվ պարոն Թաթոյանի՝ նա կարողացել է ՄԻՊ ինստիտուտի հեղինակությունը բարձրացնել և սահմանել որակի նոր նշաձող։ Այս մասին այսօր «Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացական պայմանագիր» խմբացության ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը:

«Ինձ հաճախ հարցեր են ուղղում, թե արդյոք այդ հեղինակությունն ինձ չի խանգարելու կամ կաշկանդելու: Ես կարծում եմ, որ այդ հեղինակությունը՝ հակառակը, ինձ պետք է օգնի, որովհետև պարոն Թաթոյանի պաշտոնավարմամբ պաշտպանի խոսքի կշիռը մեծացել է և այդ կշիռը պետք է ծառայեցնել հենց մանդատի առջև դրված խնդիրների իրականացմանը, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, առավել անվտանգ միջավայրի ձևավորմանը»:

Անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցներում բարձրացված հարցերը կակածի տակ դնելուն՝ նա ընդգծեց, որ աշխատանքի բերում ինքն էլ մշտապես տեղեկատվություն է տրամադրել այդ զեկույցների պատրաստման համար:

«Կարծում եմ, պաշտպանի զեկույցներն առնվազն վերջին տարիներին կոնկրետ փաստարկված են: Ես հիմա կդժվարանամ ասել, թե ինչն են կասկածի տակ դնում և ինչու: Ընդհանրապես, խոշտանգումների ծայրահեղ դաժանության հանգամանքները բացահայտելը, այո, կարող է շոկային լինել, բայց այլ կերպ հնարավոր չէ ցույց տալ, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականությամբ են դրդված: Հենց սրանով է պայմանավորված այն, որ այդ խոշտանգումներն առանձնահատուկ դաժանությամբ են իրականացվում: Եթե պաշտպանը այդ զեկույցներում դրանք չներկայացնի կամ միջազգային հարթակներում այդ հարցերը չբարձրացնի՝ բա էլ ո՞նց անի, դա է իր գործիքակազմը: Ի դեպ, նախարարությունում էլ մեր աշխատանքի բերումով միջազգային կոմիտեներին հատուկ կոմյունիկեներ եմ ուղարկել՝ դրանց կցելով պաշտպանի զեկույցները, որովհետև իրենք հենց փաստական հիմքեր են ներառում»:

Ինչ վերաբերում թիրախավորումներին՝ նա ընդգծեց, որ նկատի ունենալով որ պաշտպանի ինստիտուտը մեր քչաթիվ կայացած ինստիտուն է՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է խնամքով վերաբերվեն այս ինստիտուտի հեղինակության հետ:

  • Կիսվել: