կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պարեկները գիշերային ծառայության ժամանակ գողության փորձ են կանխել

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ գողության փորձ են կանխել

Փետրվարի 4-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Ազատության հրապարակում նկատել են երկու երիտասարդի, որոնք վնասել էին սրճարաներից մեկի մոտ տեղադրված սուրճի վաճառակետի սառնարանի դուռը և փորձում էին գողություն անել:

Պարեկները նրանց, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստով նյութեր են նախապատրաստվում:

 

  • Կիսվել: