կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պարեկները դեպքի վայրում վնասազերծել են ավտոմեքենաներ թալանողին․ տվյալները հավաստի էին

Պարեկները դեպքի վայրում վնասազերծել են ավտոմեքենաներ թալանողին․ տվյալները հավաստի էին

Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերն անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկ 5-րդ հասցեում կասկածելի քաղաքացի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվում է, որ նույն վաշտի և դասակի պարեկները նշված վայրում գողություն կատարելիս վնասազերծում են Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Իշխան Խ.-ին:

Պարեկները նրան բռնել են այն պահին, երբ փորձել է նշված վայրից, որը շահագործվում է ավտովթարների, այդ թվում՝ ողբերգական հետևանքով նշված վայր տեղափոխված ավտոմեքենաներից գողությունը կատարելու մեջ:  

Պարզվել է, որ նա փորձել է կայանված Ռուբիկ Ա.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից ամբարձիչի միջոցով գողանալ փոխանցման տուփի ցուցիչը (դատչիկ) և մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելիները:  

Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: 

  • Կիսվել: