շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանության մի շարք բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանության մի շարք բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։ 

Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի, Կումայրիի, Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, մասնավորապես՝ պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքը։ Հրազենը բաժին բերած տղամարդը հանձնել է նաև պայթուցիչով «Ֆ-1» նռնակ ու փամփուշտներ։

Փամփուշտներով «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Իջևանի ու Մարտունու բաժիններում և Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է ոչ միայն «Կալաշնիկովի» ինքնաձիգի, այլև ինքնաձիգի 350-ից ավելի փամփուշտի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։

Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

  • Կիսվել: