հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 57 դեպք

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 57 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 6, ծեծի՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, բնակարանային գողության, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտրակաշառքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և բնության հատուկ տարածքի ռեժիմի խախտման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: