երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ոստիկանները կոտրել են 77-ամյա կնոջ ձեռքը. պատգամավոր

Ոստիկանները կոտրել են 77-ամյա կնոջ ձեռքը. պատգամավոր

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:

Այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան - Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:

Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»,- գրել է պատգամավորը:

Ավելի վաղ փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը:

 

  • Կիսվել: