շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Որդին կալանավորվել է 67-ամյա մոր սպանության մեղադրանքով

Որդին կալանավորվել է 67-ամյա մոր սպանության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են 67-ամյա կնոջ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:50-ին, քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում առկա է կնոջ դի: Վերոհիշյալ հասցեում, ննջասենյակի հատակին մեջքի վրա պառկած դիրքով հայտնաբերել է գլխի շրջանում ակնհայտ մարմնական վնասվածքների տեղակայումներով՝ նույն հասցեում բնակվող 67-ամյա կնոջ դին: Կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս 42-ամյա որդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: