կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Օգոստոսի 19-25-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 9852,2 կգ կանեփի և 4 կգ կակաչի վայրի աճած զանգված

Օգոստոսի 19-25-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 9852,2 կգ կանեփի և 4 կգ կակաչի վայրի աճած զանգված

Շարունակվում է «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է:

Օգոստոսի 19-ից 25-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9852,2 կգ կանեփի և 4 կգ կակաչի վայրի աճած զանգված:

Տնամերձ 9 հողամասում հայտնաբերվել է կանեփի 235 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 9652 գրամ մարիխուանա, 4098 գրամ մեթամֆետամին, 57,63 գրամ սփայս, 12,68 հաշիշի յուղ և 52 հոգեմետ դեղահաբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև տարբեր տրամաչափի 211 փամփուշտ, 4 ատրճանակ, 5 հրացան։

Միջոցառման շրջանակում հայտնաբերվել է 22 հետախուզվող:

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: