հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի տնային կալանք խափանման միջոցը չի փոխվել։ Այս մասին սոցիալական ցանցերում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Սուրեն Մանուկյանը 2025 թվականի հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ և նրա խափանման միջոցը չի փոխվել»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2022 թվականի օգոստոսի 11-ից։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։

  • Կիսվել: