երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ՄԻՊ-ը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22 երեխայի և մասնագետների

ՄԻՊ-ը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22 երեխայի և մասնագետների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 8-ին, հյուրընկալել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22 երեխայի և մասնագետների, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը, իրավասությունների շրջանակը, ինչպես նաև քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Երեխաներին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա գործող թեժ գիծ ծառայության և Պաշտպանին դիմելու մյուս բոլոր հնարավոր տարբերակների մասին, որոնց միջոցով նրանք կարող են բարձրաձայնել իրենց հանդիպող խնդիրները։

Երեխաները հնարավորություն են ունեցել Անահիտ Մանասյանին ուղղել բազմաթիվ հարցեր երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունների, կրթություն ստանալու, կարծիք հայտնելու, բռնության դեպքերի, բուլինգի դրսևորումների, ինչպես նաև իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ թեմաների վերաբերյալ։

 

  • Կիսվել: