կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել:

Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում:

Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից:

Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում։

Թեմայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններից մի քանիսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

  1. Պաշտպանը շարունակում է ստանալ բողոքներ՝ հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ՝

https://ombuds.am/am/site/ViewNews/3026

  1. Պաշտպանը ստանում է դիմում-բողոքներ առա այն, որ ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ն իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում՝

https://www.ombuds.am/am/site/ViewNews/3046

  • Կիսվել: