կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՄԻՊ-ը հանցագործություն է պարտակել․ սպանված երիտասարդի մայրը դիմեց Անահիտ Մանասյանին

ՄԻՊ-ը հանցագործություն է պարտակել․ սպանված երիտասարդի մայրը դիմեց Անահիտ Մանասյանին

Դուք ՄԻՊ եք, ձեր բողոք է ներկայացված, որ տրված հաղորդման վերաբերյալ 2023 հոկտեմբերի 5-ից պատասխան չի տրվել, դուք այդ բողոքը պիտի վարույթ ընդունեք, որոշում կայացնեք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ասաց տարիներ առաջ Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը Ռուզան Ադանալյանը։

«Արձանագրեք, որ ՄԻՊ-ը հանցագործություն է պարտակել։ Քանի որ իրավապահ համակարգը գիտի, որ ես ճիշտ եմ՝ խուսափում է փաստերի հետ առերեսվել, ես էլ դիմեցի ՄԻՊ-ին, հուսալով, որ որպես պաշտոնատար, անկողմնակալ անձ ընթացք կտա, սակայն ՄԻՊ-ը խախտել է սահմանադրական օրենքը»,-ասաց կինն ընդգծելով, որ Գլխավոր դատախազը հանցագործություն է կոծկում։

Մանասյանը ի պատասխան հայտնեց, որ պատրաստ է հանդիպել կնոջ հետ, սակայն այս պահին որևէ պատասխան չունի, որովհետև գործի մանրամասներին ծանոթ չէ։

  • Կիսվել: