ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄԻՊ-ն անդրադարձել է աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական կենտրոնից օգտվող մարդկանց խնդիրներին

ՄԻՊ-ն անդրադարձել է աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական կենտրոնից օգտվող մարդկանց խնդիրներին

Ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները: Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of ներսում և text that says 'RA A HumaR'O Office Rights Defender's www.ombuds.am'-ը
 
«Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների, ինչպես նաև շփվել ծառայություններից օգտվող երիտասարդների և երեխաների հետ: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է առաջարկվող ծառայությունների շրջանակը, ծանոթացրել կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին:
 
May be an image of 2 մարդ, people standing և դրսումը
 
Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների ընտանեկան սոցիալական վիճակով՝ խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում բնակվող անձանց համար, ովքեր ֆինանսական խնդիրներով պայմանավորված ոչ միշտ են կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից:
 
May be an image of 5 մարդ, people standing և ներսումը
 
Ներկայացվել է, որ խնդիր կա նաև կենտրոնի հետագա գործունեության կայուն շարունակականության ապահովման հետ կապված, քանի որ հիմնական ֆինանսավորումն ապահովվում է բարերարների աջակցությամբ:
 
May be an image of 1 հոգի և ներսումը
 
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի շահառուների ծնողներին ու անձնվեր աշխատակազմին՝ մասնագիտական բարձրորակ ծառայությունները կազմակերպելու և սեփական մասնագիտական զարգացման միջոցով աուտիզմ ունեցող յուրաքանչյուր անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա զարգացման հնարավորություն ապահովելու համար։
 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը
 
Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակադրմամբ»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: